basyo1Բառերը չպետք է ուշադրությունը շեղեն, քանի որ ճշմարտությունը բառերից դուրս է: Մացուո Բասյո

Սիրում եմ ճապոնական պոեզիա: Ինձ համար այն բացառիկ արվեստի արժեք ունի ու ամենայուրահատուկն է:

Երբ հոգնում եմ Արևմուտքի ինտելեկտուալ՝ միտք  ու լարում, հանդիսատես պահանաջող գրականության խորամանկ ու դավադիր մտքերից, միշտ ցանկություն եմ ունենում հանգրվանել ճապոնական պոեզիայի լռության թևի տակ: Պարզ-անպաճույճ, ժուժկալ-զուսպ,  բնական-մաքուր, ժլատ բառերի մեջ և շռայլ, զգայական-զգացմունքային դաշտում: 

Առաջին հայացքից պարզունակ թվացող այս պոեզիան իրականում խորն է, շատ խորը, այն ազատ մտքի ու անսահման երևակայության թռիչք ունի: Իսկական արվեստը հենց սա է, որ կա: 

Հիշողության պատառիկներ, մտացրիվ պատրանք ու …լռության, խաղաղության, ներդաշնակության լիակատար զգացողություն:

Ճապոնական պոեզիայի ամենամեծ արժեքը, իմ կարծիքով, հնչեղ-արտահայտիչ պարզությունն է, այն ընդամենը ակնարկ է, ուրիշ ոչինչ, բայց և …ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել