Մենք բոլորս դաստիարակված և քաղաքակիրթ մարդիկ ենք` ունակ կառավարելու սեփական էմոցիաները: Բայց երբեմն կյանքը մեզ այնպիսի փորձությունների է ենթարկում, որ անհնար է դիմակայել: Կնոջ հետ խոզի պես վարված տղամարդն արժանանում է դժոխային պատժի. մեկը դա անում է մտքում, իսկ մյուսը վերածում է իրականության: Եվ եթե հարաբերություններում այլևս կորցնելու բան չկա, կարելի է շատ բան թույլ տալ ինքներս մեզ:
Ինչպե՞ս կարելի է վրեժ լուծել նախկին ընկերոջից:
1. Փչացնել նրա մեքենան
Փայլուն թափքն ու փայտի մեծ կտորը ստիպում են ձեզ չարախնդա՞լ: Կարող եք փորձարկել նաև մի դույլ ներկ կամ մի բուռ արևածաղիկ, որպեսզի հետագա գործը շարունակեն թռչունները:
Իսկ եթե նա ավտոմեքենա չունի, համակարգիչ հաստատ կունենա: Կամ էլ այլ սիրելի բան: Ձեզնից լավ ոչ ոք չգիտի նրա «թույլ կողմերը»:
2. Զրկել նրան զգեստապահարանից
Դուք նոր եք բաժանվել և ձեզ ահավո՞ր եք զգում: Հոլիվուդյան կատակերգությունների հերոսուհիների մեծ մասը հաստատ գիտի, թե ինչ է պետք առաջին հերթին անել: Թող սիրելին նոր կյանք սկսի զրոյից, այդ թվում նոր զգեստապահարանից:
3. Խաղալ նրա անվան հետ
Հաստատ նա ինչ-որ տարօրինակություններ կունենա, որոնց մասին հաշված մարդիկ գիտեն: Ինչու՞ չընդլայնել նրանց շրջանակը: Կախված նրանից, թե որքան ստոր են եղել նրա քայլերը ձեր հանդեպ, կարող եք ինքներդ որոշել ձեր քայլերի ստորության չափը:
4. Սիրավեպ սկսել ձեր ընդհանուր ծանոթներից մեկի հետ
...և անել այնպես, որ նա դրա մասին իմանա: Եթե ձեր միջև ամեն ինչ վերջացած լինի, և նա բոլորովին անտարբեր լինի, ապա կուրախանա երկուսիդ համար: Իսկ եթե ոչ, ապա նա դրանից միայն կնյարդայնանա, հատկապես եթե ընդհանուր խնջույքի ժամանակ մոտենաք նրան և ասեք` «Ինչ լավ արեցիր, որ առաջինը խոսեցիր բաժանվելու մասին, թե չէ ես ոչ մի կերպ համարձակություն չէի ունենում դա անել»:
5. Ստիպել նրան փոշմանել, որ կորցրել է ձեզ
Սա վրեժի ամենաէլեգանտ, ամենաաշխատող, ամենադժվար, բայց և ամենապոզիտիվ տեսակն է: Աշխատեք ձեզ վրա, դարձեք ավելի լավը, և թող նա անկարողությունից կրծի եղունգները: