Երևանի տուրիզմը գնալով զարգանում է: Շնորհակալ եմ տուրիզմի պատասխանատուներին:

Նիկոլին, որ ասում եմ քիչ շփվի Զարուհու հետ, չի հավատում: Տարան էս տղուն էլ փչացրին: Բա այ, Նիկոլ ջան, քեզ ՔԿՀ-ում, որ թուղթ են ցույց տալիս, ասում են, որ այ էս թղթի հիմքով քեզ չենք կարա ներս թողնենք, ինչո՞ւ քո ֆեյսբուքյան գրառման մեջ այդ մասը չես ներառում: Լավ, սպասենք գուցե այսօր մի հատ ՖԲ ստատուս կգրես, ամեն ինչ տեղը կընկնի:

Հիմա խոսենք Երևանի պատվավոր տուրիստի մասին:
Մարդիկ երեկ խառնվել էին իրար ու բղավում էին ֆբ-ում. «քաղաքում գայլ կա»: Ժողովուրդ, հաջորդ անգամ քաղաքում, եթե անգամ առյուծ լինի, դժվար ինքը կարողանա մեզ վնասել: Օրական քաղաքում այնքան երկոտանի բորենիների կարելի է տեսնել, որ ազնվագույն առյուծը նրանց մեջ լավ ալտերնատիվ կարող է դիտվել:

Հետո լուր տարածվեց, թե գելը բնական կարիքները դեռ չի հոգում: Այ ձեր ցավը տանեմ, խի՞ Երևանում ուտելու բան կա, որ գելն էլ բնական կարիք հոգա: Երևանցին ուտելու բան չի գտնում, ուր մնաց օտար վայրերից եկած գելը միանգամից ադապտացվի: 

Երեկ 20:00-ի կողմերը շուտ հագնվեցի, ասեցի գնամ Կիևյան կամուրջ Արմեն Երիցյանին մոտիկից տեսնեմ, էն էլ էս մի մարդուն փրկելու համար պրն նախարարը չգնաց: Բայց մենք կամաց-կամաց եվրոպական և արևելյան արժեքների արմատական կրողն ենք դառնում: Ճիշտ է, դեռ փոքր մակարդակով՝ այն է 500.000 դրամ ենք պահանջում չթռնելու համար, բայց հոգ չէ, կկատարելագործվենք: Մոսկվան միանգամից չի կառուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել