««Ժողովուրդ»–ն արդեն տեղեկացրել էր բնակիչների դժգոհությունն այն մասին, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երևանի «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որևէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։

Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը ևս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա։ «Ժողովուրդ»-ը փորձեց բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից։ Վերջինս ասաց. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ։ Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ»։ Դե իհարկե «ֆսյո», բնակիչների խոսքը պատգամավորի մոտ ի՞նչ արժեք պիտի ունենա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել