Թերթն իր խմբագրականում գրում է.

Հայտնի ճշմարտություն է. կայսրությունները չեն մերձեցնում ժողովուրդներին` հեռացնում են, թշնամացնում։ 1977 թվականի ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հայտարարել էր, որ ազգային տարբերությունները աստիճանաբար վերանում են, և ստեղծվում է բոլորովին նոր մի պատմական միասնություն՝ «խորհրդային ժողովուրդ»։ Սա այն պայմաններում, երբ բալթյան ժողովուրդները ատում էին ռուսներին, չեչենները`օսեթներին, մենք՝ «թուրքերին», իսկ ռուսները ոչ մեկին չէին ատում, բայց բոլորին նայում էին վերևից։ Երբ ամեն ինչ քանդվում էր, խնդիրները դուրս եկան ջրի երես։

Երբ ստեղծվեցին անկախ պետություններ, կարծում եմ՝ ռեալ շանսեր կային թե՛ սեփական արժանապատվությունը պահպանելու և թե՜ բոլոր հարևաններին հարգելու (դրանք, իհարկե, փոխկապակցված բաներ են)։ Ո՞՛ւր էր, թե...

Սեպտեմբերի 3-ից հետո ռուսները, կարծես թե, ավելի համոզվեցին կամ գուցե ազգայնականությանը «տոն տվող» իշխանությունները «համոզեցին», որ մենք անթրաշ, անգրագետ, մանր կրիմինալին հակված «խաչիկներ» ենք. շարքային ռուսը, ակնհայտորեն, շփոթելով մեզ այլ ազգերի հետ՝ վստահ է, որ մենք ընդունակ ենք միայն ավլել փողոցները և մաքրել զուգարանները։ «Սեպտեմբերի 3-ը» մերձեցրե՞լ է մեր ժողովուրդներին։ Ցավոք, ոչ՝ հեռացնում է։

Շարունակությունը թերթի օրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել