«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսվում է դեկտեմբերի 1-ին, դիվադադար է արել ՀՀ իշխանություններին, որոնք 20 օր առաջ, քունները կորցրած՝ նախապատրաստվում են, որ հավուր պատշաճի դիմավորեն նրան։ Ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ժողովրդի հարմարավետության հաշվին։
Երեկ մեր լրագրողը կեսգիշերին օդանավակայանից դեպի Փարաքար ձգվող ճանապարհին ականատես է եղել մոտոցիկլետների շարասյան վարժանքներին, որի պատճառով մոտ կես ժամ կաթվածահար է եղել երթևեկը։ Բնակիչները պատմել են, որ արդեն մի քանի օր նման վարժանքներ են անում և ժողովրդին կեսգիշերին դիվադադար անում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել