Glendale News Press. Արարատը բարձրացած 13-ամյա տղայի քաջագործությունըAravot.am-ը գրում է.

Նրանից երեք օր պահանջվեց, սակայն Սեպուհ Օշականը հասավ Արարատի գագաթին՝ ի դեմս բարձրության նկատմամբ վախի, սառցե փոթորիկի և ուժեղ հոգնածության: Գրում է «Գելնդեյլ Նյուզ փրես» թերթը 13 տարեկանում Արարատը լեռը բարձրացած պատանու մասին: Երբ Սեպուհը Երևանում էր, նրան առաջարկեցին բարձրանալ լեռը: Սեպուհից պահանջվում էր միայն թույլտվություն ստանալ իր ծնողներից, որը նրանք միանգամից տվեցին: «Իհարկե, դրա մեջ վտանգ կար», – ասում է Սեպուհի հայրը՝ Արա Օշականը, – «Բայց կարծում եմ վտանգը լավ է… Երբ ես պատմեցի ընկերներիս, նրանք ապշեցին: Ես վստահ էի, որ նա ոչ մի խնդիր չի ունենա»: Արարատը բարձրանալու առաջին օրը Սեպուհը շատ լարված էր: Ճանապարհորդությունը սկսվել էր 11 ժամ երթևեկությունից հետո՝ Երևանից Վրաստան, հետո Թուրքիա: Խմբի հետ ամեն օր նա բարձրանում էր վեց ժամ՝ կողքին ավանակ և երկու քուրդ ուղեկից, որոնք խմբին հավի կրծքամիս, հավի ապուր և թեյ էին տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել