Սա է մեր երկրի այսօրվա վիճակը: Որպեսզի Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը կարողանա Մոսկվայում ներկայացնել Արամ Խաչատրյանի արվեստը, կոմպոզիտորի, աշխարհի ամենահայտնի և տաղանդավոր կոմպոզիտորներից մեկի, մեզ խնդրում են հաղորդագրություն ուղարկել և դրանով նվիրատվություն անել: Գուցե դա նորմալ լիներ, եթե մենք Սոմալիում ապրեինք: Բայց երբ մեր Մշակույթի նախարարություն կոչվածը 54.5 միլիոն դրամ է վատնում Անկախության տոնի կապացությամբ Նունե Եսայանի համերգ կազմակերպելու վրա, երբ Երևանի քաղաքապետարանը 200 միլիոն դրամ են վատնում Էրեբունի-Երևանի տոնակատարաության փուչիկ-մուչիկների վրա, երբ տարբեր կազմակերպություններն ամսական մի քանի տասնյակ միլիոն դրամ են ծախսում գովազդի վրա ու հանգիստ կարող են կարող են ցանկացած նման միջոցառում հովանավորել` այս ամենն առնվազն նողկալի է: Ես իհարկե կարող եմ ինձ թույլ տալ ուղարկել մեկ կամ մի քանի տասնյակ հաղորդագրություն, միայն թե մեր մեծ կոմպոզիտորը հավույն պատշաճի ներկայացվի Մոսկվայում կամ ցանկացած այլ տեղ, բայց այդ դեպքում ինչո՞ւ համար են մեր վճարած հարկերից գումարներ հատկացնում «Մշակույթի նախարարությանը», ինչո՞ւ են ազգը դեգրադացնող սերիալների ցուցադրությունը հովանավորող ու նման միջոցառումների համար գումար չունեցող կազմակերպությունները կոչվում հայկական...



