1in.am-ը գրում է.
Հարավային Կորայի ռազմական փորձագետները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան ուրանային միջուկային ռումբի ստեղծման հնարավորություններ ունի: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժին:
«Մենք ենթադրում ենք, որ Հյուսիսային Կորեան կարող է ուրանի կիրառմամբ միջուկային զենք ստեղծել»,- հարավկորեական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է գերատեսչության ղեկավարը:
Նախարարը նաև ընդգծել է, որ Սեուլը շարունակում է համառորեն հետևել Փխենյանի միջուկային ծրագրի ընթացքին և, մասնավորապես, «Իոնբեն» ատոմակայանում տիրող իրավիճակին, որտեղ օգոստոսին կրկին գործի էր դրվել հետազոտական ռեակտորը:
«Եղած տեղեկությունների համաձայն՝ ռեակտորի աշխատանքը վերսկսվել է թեստային ռեժիմով, սակայն հյուսիսկորեական կողմը կարող է վերանայել ռեակտորի աշխատանքային ռեժիմի անցման հարցը»,- Կիմ Գվան Չժինի խոսքերը փոխանցում են հարավկորեական լրատվամիջոցները: