Երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանում են արտագաղթողներին, որոնք իրենց արտագաղթելու փաստը ներկայացնում են որպես հերոսություն կամ շուստրիություն, ու երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանում մարդկանց, ովքեր արտագաղթածների արտագաղթի փաստը ներկայացրել են որպես դավաճանություն կամ թուլակամություն իսկ իրենց մնալու փաստը որպես տոկունության կամ հերոսության նշան:
Մարդը մի անգամ ա ապրում իր կյանքը ու բնական է, որ ուզում է ապրել այնպես ինչպես իրեն է հարմար, ու եթե որևէ պետության մեջ ապրելը մարդուն տհաճ ա կամ անբավարար պայմանների պատճառով ոչ հարմարավետ, բնական ա որ մարդը պետք ա ձգտի մեկնել մեկ ուրիշ երկիր որտեղ իրեն թվում է թե չի բախվի նույն դժվարությունների հետ, կամ որտեղ կյանքն ավելի հեշտ կլինի ու հարմարավետ:
Ով ենք մենք, որ դատենք այս կամ այն մարդուն արտագաղթելու մեջ, մենք միայն կարող ենք մեղադրել պետությանն ու իշխանություններին արտագաղթի համար բարենպաստ պայմաններ իսկ մնալու համար գաղջ միջավայր ստեղծելու համար, ուրիշ որևէ մեկին ոչ մեկ արտագաղթելու կամ մնալու համար մեղադրելու ոչ բարոյական ոչ էլ այլ իրավունք չունի: Ոչ արտագաղթելն ա հերոսություն, ոչ էլ մնալը ու մարդիկ մեղավոր չեն, որ չեն ուզում ստեղ ապրել ու արտագաղթում են, ոչ էլ մենք ենք հերոս, որ մնում ենք!!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10202390410551324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել