1. Բարձրակրունկները կնոջը տեսողականորեն ավելի բարձրահասակ են դարձնում: Դրանք ընդգծում են ոտնաթաթի նրբագեղությունն ու ոտքերն ավելի երկար են դարձնում:
2. Բարձրակրունկները կնոջը սլացիկ են դարձնում, այսինքն առանձնակի նրբություն հաղորդելով գոտկատեղին, կնոջն ավելի սեքսուալ են դարձնում տղամարդկանց աչքին:
3. Բարձրակրունկներն ընդգծում են կնոջ անկախությունը` ընդհանուր կերպարին ֆեմինիզմի մի քանի նոտա ավելացնելով: Եվ անկախ նրանից, թե ինչ ա կինը կրում, եթե նա բարձրակրունկներ է կրում, տղամարդիկ նրան բոլորովին այլ կերպ են նայում:
4. Բարձրակրունկների շնորհիվ փոխվում է կնոջ քայլվածքը, եթե իհարկե կինը կարողանում է դրանցով քայլել: Դրանց շնորհիվ կոնքերն ավելի կլորավուն շարժումներ են գործում, իսկ դա անչափ գրավում է տղամարդկանց:
5. Եվ վերջում, բարձրակրունկները կնոջն ավելի պատասխանատու են դարձնում սեփական տեսքի համար: Դրանք չեն թողնում թուլանալ և կորցնել զգոնությունը:
Անկախ նրանից, թե որքան սեքսուալ է ձեր զգեստապահարանը, այն չի ծառայի իր առաքելությանը, եթե դրանում չլինեն բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կստիպեն ձեզ փոխվել դեպի լավը, լինել կանացի և ինքնավստահ, իսկ դա այնքան է գնահատվում տղամարդկանց կողմից: