1in.am-ը գրում է.
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի բնակչուհին առաջին ամուսնական գիշերը ճաղերի հետևում է անցկացրել այն բանից հետո, երբ ձերբակալվել է իր նորաթուխ ամուսնու վրա հարձակման համար: Այս մասին հայտնում է Tri-City Herald-ը:
Ինչպես նշում է պարբերականը, նորապսակները սկսել էին վիճել հյուրանոց ժամանելուն պես, որտեղ պետք է անցկացնեին իրենց առաջին ամուսնական գիշերը: 40-ամյա հարբած հարսնացուն ինչ-որ պատճառով հարձակվել է 31-ամյա սիրեցյալի վրա ու կծել նրա ձեռքը:
Տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ իր կնոջ դեմ և թույլ չի տվել ոստիկանության ներկայացուցիչներին լուսանկարել կծելու հետևանքով իր ձեռքին մնացած հետքը:
Այնուհանդերձ, կնոջը ձերբակալել են կենցաղային բռնության և հարձակում իրականացնելու կասկածանքով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_231631.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել