1in.am-ը գրում է.

Արդեն հայտնի են ազգային 30 հավաքականները, որոնք կմասնակցեն «Մունդիալ-2014»-ին: 

Եվրոպա` Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Ռուսաստանի, Խորվաթիայի և Շվեյցարիայի հավաքականներ:

Հարավային Ամերիկա` Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Չիլիի, Էկվադորի ընտրանիներ:

Աֆրիկա` Կոտ դ’Իվուարի, Նիգերիայի Կամերունի, Գանայի, Ալժիրի ազգային թիմեր:

Ասիա` Իրանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ավստրալիայի ընտրանիներ:

Հյուսիսային Ամերիկա` ԱՄՆ-ի, Հոնդուրասի, Կոստա Ռիկայի հավաքականներ:

Այսպիսով, աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն ազգային 13 թիմ` Եվրոպայից, 4` Ասիայից, 5-ական թիմեր` Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից, 3-ը` Հյուսիսային Ամերիկայից:

Վերջին երկու ուղեգրերը, հավանաբար, կնվաճեն Մեքսիկայի և Ուրուգվայի ընտրանիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել