Ես մեծացա, քանզի մանուկ էի,
Բայց ինչ օգուտ, երբ ամեն անգամ
Մանկանալ եմ ես փափագում,
Երբ քո ծերացած տարիքի համար
Բացատրություն են քեզնից պահանջում:
Ես ոչինչ չունեմ արդարանալու...

Ես ի՞նչ մեղք ունեմ, որ հասկանում եմ,
Գուցե ավելին, քան ինձ պետք է,
Ես ի՞նչ մեղք ունեմ, որ հասկացածս
Ամենևին ձեր սրտով չէ:
Հասկանում եմ, բայց լռում եմ,
Եվ լռությանս փոխարեն
Ես կաշառք եմ ձեզնից վերցնում.
Կաշառում եք՝  կաշառվում եմ:

Եվ ի՞նչ ունեմ ամաչելու.
Չէ որ իմ լռությամբ
Ձեր պատիվն եմ պատվով փրկում...

Եվ կարող եք իմ նկարը խփել պատին,
Որպես հայտնի կաշառակեր,
Ես դրանից չեմ վշտանա,
Բայց, թե հանկարծ սկսեմ հոգնել ես լռելով,
Հավատացե՛ք, որ չեմ հարգի ո՛չ տարիքս, ո՛չ անհարգի իմ անունը,
Այդժամ նկարների փոխարեն կխփեն պատին ձեր գլուխը,
Որպես հայտնի կաշատք տվող:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել