1in.am-ը գրում է.

Ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի առաջնորդ և վոկալիստ Ադամ Լևինը ճանաչվել է 2013թ. աշխարհում ամենասեքսուալ տղամարդը՝ ըստ People-ի վարկածի: Այս մասին հայտնում է պարբերականի կայքը: 

«Ես պարզապես ցնցված էի ու զարմացած, և նույնիսկ ինձ թվում էր՝ նրանք կատակում են, սակայն դա կատակ չէր, և դա հրաշալի է: Որպես երաժիշտ՝ դու երազում ես Grammy-ի մասին, սակայն ես սա չէի սպասում»,- մեկնաբանել է նորությունը երաժիշտը:

Ադամ Լևինն առաջին հերթին հայտնի է որպես Maroon 5 խմբի առաջնորդ ու վոկալիստ, որի ալբոմների խմբաքանակը այսօրվա դրությամբ կազմում է մոտ 30 մլն օրինակ: 

Լևինը ակտիվորեն համագործակցում է այլ երաժիշտների հետ ու էպիզոդիկ դերեր խաղում ֆիլմերում ու հեռուստասերիալներում: 

Նախորդ տարի People ամսագրի վարկածով աշխարհի ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել Չենինգ Տատումը:

Ամենասեքսուալ տղամարդիկ՝ ըստ People-ի վարկածի.

Ադամ Լևին (Maroon 5-ի վոկալիստ)
Իդրիս Էլբա (բրիտանացի դերասան)
Լյուկ Բրայան (ամերիկացի քանթրի երգիչ)
Ջիմի Ֆելոն (ամերիկացի կատակերգու դերասան)
Բրունո Մարս (ամերիկացի երգիչ)
Ջոնաթան ու Դրյու Սքոթ եղբայրներ (կանդացի դերասաններ)
Ջասթին Թիմբերլեյք (ամերիկացի դերասան ու երգիչ)
Քրիս Փայն (ամերիկացի դերասան)
Ֆերել Ուիլյամս (ամերիկացի ռեփ կատարող)
Ռոնան Ֆերոու (դերասաններ Միա Ֆերոուի ու Վուդի Ալենի որդին)
Ջասթին Տերու (ամերիկացի դերասան, սցենարիստ)
Դևիդ Բեքհեմ (անգլիացի ֆուտբոլիստ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել