Yerkir.am-ը գրում է.

Երեկ Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի մանրամասներին մեզ հնարավորինս արագ փորձեց տեղեկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը` Twitter-ի իր էջում:

Պարզվում է՝ Ադրբեջանի հասարակությունը խիստ վրդովվել է այն բանից, որ իրենց երկրում նույն ակտիվությամբ չի լուսաբանվել այդ հանդիպումը: «Սարգսյան-Ալիև հանդիպման մանրամասներին մենք ստիպված էինք ծանոթանալ հայկական ԶԼՄ-ներից, քանի որ Ալիևի մամուլի խոսնակը լռում էր»,- գրում է ադրբեջանցի հոդվածագիր Աքպեր Հասանովը:

«Ինչպե՞ս այդ ամենը անվանել: Ադրբեջանի տեղեկատվական տապալո՞ւմ` Սարգսյան-Ալիև հանդիպման լուսաբանման հարցում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր պետք այդքան նսեմացնել մեզ՝ ադրբեջանցի լրագրողներիս, որ մենք ստիպված եղանք տեղեկանալ այդ հանդիպման մասին նույնիսկ ոչ թե ավստրիական  ԶԼՄ-ներից, այլ` հայկական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել