ԱՄՆ կարող է ապասառեցնել իրանական ակտիվների 10 մլրդ դոլարըPanarmenian.net-ը գրում է.

Միջազգային «վեցնյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու դեպքում, մոտ 10 մլրդ դոլարի Իրանի ակտիվերը կարող են ապասառեցվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Սյուզան Ռայսը:

«Մենք խոսում ենք ոչ այնքան մեծ գումարի մասին»,-ասել է Ռայսը: Մինչ այդ ԱՄՆ նախագահը նշել էր, որ համաձայնության հասնելու դեպքում Թեհրանի դեմ պատժամիջոցների միջազգային համակարգը «չի փլուզվի», գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը մեկնարկում է այսօր և կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը: «Վեցնյակի» ու Թեհրանի բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը հասկացրին, որ որոշակի առաջընթացի են հասել: Իսրայելը, ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ կասկածում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի պատրվակով միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել