Yerevannews.am-ը գրում է.

Սադախլոյի մաքսային-անցումային կետի միջոցով Հայաստանից Վրաստան է շարժվել 467 տոննա կարտոֆիլով 17 ավտոմեքենա: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ Սադախլոյի մաքսային կետում նախնական քննության ժամանակ հայտնաբերվել են Ralstonia solanacearum վնասակար միկրոօրգանիզմներով կարտոֆիլի վարակ: Լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատել են, որ 467 տոննա կարտոֆիլը վարակված է գորշ փտումով: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:  Վրաստանի կառավարության կանոնադրության համաձայն վարակված ապրանքը հետ է վերադարձվելու արտահանում կազմակերպած երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել