«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է Գյումրիում շտապօգնաթյան բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու մեջ չի դադարեցրել ոչ հացադուլը, ոչ էլ ջրադուլը։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ Կարապետյանը չի կարել բերանը (նախօրեին երիտասարդի հայրը մեզ փոխանցել էր, թե իր որդին կարել է բերանը)։
Սպասում է, որ իրեն տեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ։ 15 տարվա ազատազրկման դատապարտված Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին խնդրելով վերանայել իր գործը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել