««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել Արման Թաթոյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Սակայն վարչապետի այս նշանակումը երեկվա դրությամբ գաղտնի էր պահվում. այդ մասին ոչ կառավարության պաշտոնական կայքում, ոչ էլ լրատվամիջոցներին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Ա. Թաթոյանը մինչ այդ աշխատել է ՍԴ խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու է, իսկ 2011թ. ԵԽ նախարարների կոմիտեի նիստում 4 տարի ժամկետով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել