1in.am-ը գրում է.

Ամերիկյան հատուկ ծառայությունների հասանելիությունը հեռախոսազանգերի տվյալներին թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն Նյու Յորքի իրավաբանական դպրոցում ելույթ ունենալիս:

Մոնակոյի խոսքով՝ ԱՄՆ-ը չպետք է մոռանա հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության կարևոր դերը:

«Հատուկ ծառայությունների ծրագրերը մարդկային կյանքեր են փրկում: Դրանք օգնում են խափանել ահաբեկիչների ծրագրերը»,- հայտարարել է Մոնակոն:

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ հետախուզական ծրագրերում շտկումների համար, սակայն նաև հիշում, որ պետք է պատրաստ լինենք վտանգներից մարդկանց պաշտպանությանը»,- նշել է խորհրդականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել