1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գերմանական այդ ակումբի ու Գելզենկիրխենի «Շալկե-04»-ի հակամարտության մասին:

«Այս ակումբում ամենագլխավորը «Շալկե-04»-ին հաղթելն է: Այստեղ գտնվելուս առաջին օրվանից ինձ անընդհատ ասել են, որ կարող ես հաղթանակներ տոնել առաջնության բոլոր հանդիպումներում, բայց հաղթել Գելզենկիրխենին` սրբագործություն է:

Իմ թիմակից Քևին Գրոսկրոյցն ինձ շատ է պատմել այս հակամարտության, երկու ակումբների երկրպագուների մասին: Նա նույնիսկ երգեց դորտմունդցի ֆուտբոլասերների երգերը, որպեսզի ես հիշեմ դրանք»,- ասել է Մխիթարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել