Slaq.am-ը գրում է.
Ավտոպատահարներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, ավիավթարներ. սրանք այն ողբերգական դեպքերն են, որոնք միշտ ավարտվում են մարդկային բազմաթիվ կորուստներով: Ավիավթարներն այն ողբերգական պատահարներն են, որոնց դեպքում ողջ մնալը հրաշք է համարվում: Օրերս էլ տեղի ունեցավ խոշոր ավիավթար, որի ժամանակ ոչ ոք կենդանի չմնաց: Նման ավիավթարի ականատես է եղել նաև հայ ազգը: 7 տարի առաջ Երևան-Սոչի չվերթի ժամանակ զոհվեց 113 մարդ:
Ստորև ներկայացնում ենք վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած խոշոր ավիավթարները:
2012 թվականի օգոստոսի 19-ին Սուդանում տեղի ունեցած ավիապատահարի հետևանքով զոհվեցին Ռուսաստանի, Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիներ: Ավիավթարի հետևանքով զոհվածների շարքում էր 42-ամյա Արմեն Վիրաբյանը, ով Հայաստանի քաղաքացի էր: Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի էր ունեցել Հարավային Կորդոֆան նահանգի Տալոդի քաղաքի շրջակա լեռներում: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել վայրէջքի ժամանակ: Ավիավթարի զոհ դարձավ 31 մարդ, որոնց շարքերում եղել են նախարարներ, քաղաքական և զինվորական ներկայացուցիչներ:

2011 թվականի հունիսի 21-ին Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքի մերձակայքում կործանվեց Տու-134 ինքնաթիռը: Զոհվածների թվում նշվում էր նաև մեկ հայ՝ Ուկրաինայի քաղաքացի Վահրամ Սարգսի Սիմովյանը: Ավիաաղետի հետեւանքով ինքնաթիռում գտվող 52 ուղևորից այդ թվում նաև անձնակազմից, զոհվել է 44 մարդ:
2012 թվականի դեկտեմբերի 1-ին Իլ-76 ինքնաթիռը Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Trans Air Congo բեռնափոխադրող ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով: Օդանավի թևն ընկել էր և բախվել էր բնակել տներին, ինչի հետևանքով զոհվել էր 30 մարդ, որից 5-ը հայ օդաչուներ էին:
2011 թվականի հունվարի 9-ին երեկոյան Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում կործանվել է ուղևորատար ինքնաթիռ, որը կատարում էր Թեհրան-Ուրմիա ներքին չվերթը: Անձնակազմը բարդ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Վայրէջքի համար երկրորդ շրջադարձի ժամանակ ինքնաթիռն ընկել է: Ավիավթարի զոհերի թիվը 80-ից անցել է: Իրանի տրանսպորտի նախարարության տվյալներով, ինքնաթիռում եղել է 105 մարդ՝ 94 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:
2006 թ. մայիսի 3-ին Ադլերի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երևան-Սոչի չվերթը: Ինքնաթիռում կար 113 մարդ՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Նրանք բոլորը զոհվեցին: Երևանից Սոչի U8 967 չվերթը կատարող ինքնաթիռի թռիչքի ընթացքում ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից տեղեկություններ է ստացել եղանակային պայմանների վատթարացման մասին, որից հետո օդաչուները որոշել են վայրէջք կատարել Թբիլիսիում: Սակայն, հետո կարգավարները հայտնել են եղանակային պայմանների բարելավման մասին և ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Սոչի: Անձնակազմը փորձելով վայրէջք կատարել վատ եղանակային պայմաններում գնացել է երկրորդ շրջադարձի: Վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: Ինչպես հայտնել է Ավիացոին կոմիտեի միջպետական հանձնաժողովը, երկրորդ շրջադարձի ժամանակ Ա-320-ի օդաչուն կորցրել է կողմնորոշումը, որի պատճառով բարձրություն հավաքելու փոխարեն ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել: Հետաքննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռը սարքին էր, շարժիչներն ու համակարգերը նորմալ են աշխատել, վառելիքի քանակը բավարար էր թռիչքը բարեհաջող ավարտելու համար:
2012 թվականի Նեպալում տեղի է ունեցել խոշոր ավիավթար: Ջոմսոմ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ ինքնաթիռը կորցրել է կառավարումը: Ինքնաթիռում եղել է 18 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Ուղեւորների շարքում եղել են 16 հնդիկներ եւ երկու եվրոպացիներ:

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է Կազանի օդանավակայանում: Կազանում Boeing 737-500 ինքնաթիռի կործանման զոհերի պաշտոնական ցուցակում նշվում է Իրեկ Միննեխանովը, ով Թաթարստանի նախագահի որդին է:
