Քանի որ էս հաղորդման նկարահանման մասին իմ ներեթերային ընկերական աղբյուրներից էի իսկզբանե տեղեկացել ու գիտեի մոտավորապես ինչ է լինելու, իսկ հյուրերից գրեթե բոլորին անձամբ ճանաչում եմ, որոշեցի էսօր հատուկ նստել էս հաղորդումը նայել, որ հետո share անեմ ու էն ավտոմոբիլայինս, քաղաքականս ու մի թեթև «կռիսական»-հումորայինս խոդած մի քանի քոմենթ անեմ:

Նախ ասեմ, որ էդ օրը Արմենիայի էն թազա մուտքն իր դարպասների դիմաց հյուրընկալել էր երեք հատ օօ 11-ով ավտոմեքենա` մի հատ սպտակ Sportage, մի հատ սև X5 ու մի հատ էլ... շատ կներեք ճաշակի բռնաբարման ու ախորժակներդ փակելու դաժան փորձի համար, բայց պետք է ասեմ` կարմիր կլոր ֆառ Mercedes` W210 կուզով ու առանց restyling-ի... մի խոսքով` իսկը տիրոջը սազական մեքենա, մենակ համարներն են մի քիչ մխիթարիչ ))) (հուսով եմ` էթիկայի պահով շատ չափը չանցա):

Ի դեպ, Ուրիխանյանի կոստյումը դզեց, ստիլնի դասական ոճով էր, որ հարստանամ դեպուտատ դառնամ հետո ավելի հարստանամ ինձ էլ եմ էդ կոստից կարել տալու ))

Նազոյից բան չհասկացա. հերիք չի մի տեսակ «մռայլագույն» շորերով էր էդ օրը ու «մթնշաղ» գրիմով, մի բան էլ հատուկ կարեկցանք էր ցուցաբերում Ուրիխանյանի կողքի նստած էն բեղերով մարդուն... Այ դրա համար, սրանից հետո որ հանդիպեմ էդ մարդուն, ավելի սուր հարցեր եմ տալու, էթիկայի մեջ, իհարկե, որ մյուս անգամ Նազոն ավելի սրտաճմլիկ կարեկցի նրան ))
Իսկ ինչ վերաբերում է ելույթներին, բուն հաղորդմանն ու հնչած կարծիքներին, ապա... էստեղ ես no comment... ամեն մարդ թող գնահատի ըստ ճաշակի, ավելի լավ է` ես համեստորեն լռեմ ))) Մենակ ասեմ, որ երիտասարդ պատգամավորների «պոետիկ» բանավեճը, Նազոյի նման, ինձ էլ դուր եկավ... Այ որ ԱԺ նիստերն էլ սենց պուպուշ-գեղարվեստական «տուրուդմփոցներով» անցնեն, ինչքան երջանիկ կթվա մեզ կյանքը, ջհանդամ թե Կառավարությունը հետո չեռեզ ԱԺ գենդերն ու կենսաթոշակայինը տուլիտ չի անի էդ նույն ազգի վրա... )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել