1in.am-ը գրում է.

Կանայք, ովքեր երեք տարուց ավել հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործում, երկու անգամ ավելի շատ են աչքերի հիվանդությամբ տառապում, ինչն էլ կարող է կուրություն առաջացնել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործող կանայք գլաուկոմայի առաջացման հակում ունեն: 

Միայն Անգլիայում ավելի քան 480 հազար մարդ է տառապում գլաուկոմայի տարածված ձևով, որը ավելի շատ հանդիպում է սպիտակամորթ եվրոպացիների մոտ: 

Գիտնականները գինեկոլոգներին և ակնաբույժներին կոչ են անում կանանց զուշացնել հակաբեղմնավորիչ հաբերի հակացուցումների մասին: Գլաուկոմայի պատճառով առաջացած աչքի վնասվածքներն անբուժելի են, սակայն ժամանակակից բժշկությունը կարող է ժամանակին կանգնեցնել հիվանդության զարգացումը: 

40 տարեկանից բարձր տարիք ունեցող 50 սպիտակամորթ եվրոպացիներից մեկը գլաուկոմայով է տառապում: Իսկ 75 տարեկան մարդկանց մոտ այդ ցուցանիշը մեկ տասներորդի է հավասար, հաղորդում է Mail Online-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել