Ռուսական և լեհական լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Գեղարվեստի ակադեմիայի 26-ամյա ուսանողն անցած հանգստյան օրերին Գդանսկում, լեգենդար Т-34 տանկի հուշարձանի կողքին, քանդակել և տեղադրել է մի կոմպոզիցիա, որտեղ սովետական զինվորը բռնաբարում է հղի լեհուհուն՝ նրա գլխին դեմ տալով ատրճանակը։ «Իմ աշխատանքը նույնպես վերաբերում է Խորհրդային բանակին, ինչպես և Т-34 տանկը, որի կողքին այն կանգնեցվել է։ Ես որոշեցի, որ քանդակը հիանալի կերպով կլրացնի տանկին։ Քանդակի գաղափարը երկար ժամանակ գլխումս էր, բայց ժամանակի ընթացքում այն կյանքի կոչեցի»,- այսպես է բացատրել իր դիրքորոշումը կոմպոզիցիայի հեղինակը։ 
Քանդակը շատ արագ հանել էին, այն ընդամենը մեկ գիշեր էր մնացել, բայց պատմությունն արձագանք ունեցավ, և դրան չէր կարող չարձագանքել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Վարշավայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ալեքսեևը հույս է հայտնել, որ լեհական իշխանությունները համարժեք գնահատական կտան Գդանսկում այդ քանդակի ապօրինի տեղադրման միջադեպին։ Դիվանագետը հայտարարել է, որ «խորապես վրդովված է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողի արարքից, որն իր պսևդոարվեստով պղծել է 600 հազար խորհրդային զինվորների հիշատակը, որոնք զոհվել են Լեհաստանի ազատության և անկախության համար պայքարում»։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել