1in.am-ը գրում է.
Ավելի քան 1000 մարդ է հավաքվել Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքի մոտ՝ իր դժգոհությունն արտահայտելու միջոցառումների դեմ, որոնք ընդունվել են սաուդյան իշխանությունների կողմից օտարերկրացի աշխատողների նկատմամբ:
Ցուցարարների մեծ մասը ծագումով Եթովպիայից են: Նրանք մտահոգված են իրենց հայրենակիցների նկատմամբ Սաուդյան Արաբիայի իշխանությունների վերաբերմունքով: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նոյեմբերին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին երկրից ներգաղթյալների մի մասին բռնելու ու արտաքսելու արշավի մեկնարկի մասին: Խոսքը ծագումով Եթովպիայից, Բանգլադեշից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Պակիստանից ու Եմենից ժամանած մարդկանց մասին էր, ովքեր երկրի տարածքում, որպես կանոն, զբաղվում են ցածր որակավորում պահանջող աշխատանքով:
Էր-Ռիադում նման միջոցառումները բացատրել էին երկրի քաղաքացիների շարքում գործազրկության մակարդակի նվազեցման մտադրությամբ:
Իշխանությունների գործողությունները հանգեցրել էին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ոստիկանության հետ ներգաղթյալնրի ընդհարումների, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ: