Կասկածից վեր է, որ աշխարհը լի է դաժան ու չար մարդկանցով, ովքեր ընդունակ են այնպիսի չարագործությունների, որ մարդու ուղեղում չի տեղավորվում: Մենք ամեն օր լուրերով լսում ենք նրանց զարհուրելի արարքների մասին: Սակայն հավատացե՛ք, որ լավն ու բարին, այնուամենայնիվ, գերակշռում են: Մարդիկ երբեմն աներևակայելի բաներ են անում, այնպիսի բաներ, որոնց շնորհիվ մենք վերգտնում ենք մեր հավատը մարդկության հանդեպ:
1. Երեխաները ծառին փակցրին այս գրությունը, որպեսզի գտնեն անկյունում թողած սքեյթբորդի տիրոջը, թեպետ կարող էին գողանալ այն: Գրության տեքստը. «Եթե այստեղ եք թողել ձեր նոր սքեյթբորդը, զանգահարեք մեզ: Այն մեզ մոտ է»:
4. Ողջ թաղամասում միայն մի ընտանիք հոսանք ուներ: Նրանք որոշեցին թույլ տալ հարևանությամբ ապրողներին օգտվել իրենց էլեկտրաէներգիայից և իրենց հաշվին լիցքավորել բջջային հեռախոսները:
5. Չորմաքրման այս կետում անվճար ծառայություններ է տրամադրվում բոլոր կարիքավորներին: Դռան վրա փակցված է հետևյալ հայտարարությունը. «Եթե դուք գործազուրկ եք և ցանկանում աշխատանքային հարցազրույցից առաջ կարգի բերել ձեր զգեստները, մենք անվճար քիմմաքրում կիրականացնենք ձեզ համար»:
6. Կենաց-մահու պայքարի թեժ պահին այս զինվորը կանգ առավ, որպեսզի հոգ տանի շրջակայքում թափառող այս փիսիկի մասին:
7. Պատերազմում ոտքերը կորցրած ազատամարտիկն իրեն շոյված զգաց, երբ այս 4 զինվորները կանգ առան և հարգալից ողջունեցին նրան:
8. Վազքի մրցույթի ժամանակ մի աղջիկ ցած ընկավ ու վնասեց ոտքը: Նրա գլխավոր մրցակիցը, տեսնելով, որ նա վնասել է ոտքը, կանգ առավ աղջկան օգնելու:
9. Այս տղան մի բաժակ տաք սուրճ հյուրասիրեց ցրտից կուչ եկած անօթևան մուրացիկին:
10. Այս քաղաքացին զովացուցիչ ըմպելիք բերեց իր հողի վրա մարտնչող զինվորի համար:
11. Այս փոքրիկ տղան սենդվիչ հյուրասիրեց քաղցած թափառաշրջիկին:
12. Կարմի շապիկով այս խանութպանը դուրս եկավ խանութից` խանութի առաջ նստած հաշմանդամին կերակրելու համար:
13. Այս անցորդները, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, սկսեցին օգնել փրկարարներին՝ վթարից տուժած մոտոցիկլավարի վրայից մեքենան բարձրացնելու համար:
14. Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո այս մարդիկ ժամերով հերթ էին կանգնել, որպեսզի արյուն հանձնեն պայթյունից տուժածների համար:
15. Մոտոցիկլավարը դուրս եկավ իր մոտոցիկլետից և կանգնեցրեց երթևեկությունը, որպեսզի այս ծերունին կարողանա հատել փողոցը:
16. Այս երիտասարդը ոչ միայն կերակուր բերեց հաշմանադամ մարդուն, ով զրկվել էր մի ձեռքից, այլև ճապոնական փայտիկներով անձամբ կերակրեց նրան:
17. Այս աղջիկը մի կողմ թողեց իր գործերը և հորդ անձրևին կանգ առավ` հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամին իր անձրևանոցի տակ պատսպարելու համար:
18. Երբ հիվանդանոցում այս փոքրիկ աղջկան այցելեց իր հերոսը` Բրայան Օ՛Դրիսկոլը, նրա ուրախությանը չափ ու սահման չկար:
19. Համերգի ժամանակ հանդիսատեսն իր ձեռքերի վրա առավ այս հաշմանդամ տղային: Նա երբևէ չէր մտածում, որ կկարողանա այդ բարձր կետից վայելել համերգը, սակայն մարդկանց սրտացավության ու բարության շնորհիվ ամեն ինչ հնարավոր է:

Եթե լուսանկարների այս շարքը վերականգնեց մարդկության հանդեպ ձեր հավատը կամ պարզապես ժպիտ առաջացրեց ձեր դեմքին` տարածեք այս նյութը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





















