Azatutyun.am-ը գրում է.

Այսօր Երևանի ժամանակով ժամը 14.00-ին սկսվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը լրագրողների համար փակ էր։ 

Լրագրողներին միայն թույլ տվեցին ներս մտնել այն սենյակ, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կանգնեցին կողք կողքի և լուսանկարվեցին։ Նրանք զրուցում էին, բայց ձեռքսեղմում այդպես էլ չեղավ։

Նախագահների այս հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ շուրջ երկու տարի Ալիևն ու Սարգսյանը չեն հանդիպել, և ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ էության մտել էր փակուղի, որտեղից թվում էր, թե այլևս ելք չկա։ Բավականին լարված իրավիճակ է նաև ստեղծվել սահմանին, որտեղ հակառակորդի կրակոցները սովորական երևույթ են դարձել, իսկ վերջերս էլ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել էր 19-ամյա մի ժամկետային զինծառայող, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել նրա հասակակից երեք ժամկետային զինծառայողներ։ 

Եվ այժմ բոլոր կողմերը, Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված են, որ երկու նախագահները վերջապես հանդիպեն։ Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանին էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Ինչպես փոխանցել է նախագահի մամուլի ծառայությունները, երկու կողմերն էլ համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ Ամերիկյան կողմը հորդորել էր հայկական կողմից լուծումներ գտնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել