Սև կետիկներ կան շատերի դեմքին: Ու թեև դրանք այդքան էլ սարսափելի ու տգեղ չեն, որքան կորյակները, բայց թերություն են համարվում, որոնց դեմ պետք է պայքարել: Ահա մի քանի արդյունավետ դիմակ սև կետիկների դեմ:

1 հավկիթի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ և լավ խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի: Դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք, որ մինչև վերջ չորանա: Ապա դեմքին քսեք դիմակի մնացորդը և սկսեք ինտենսիվ մերսել դեմքը` թփթփացնելով: Սա կրկնեք այնքան, մինչև մատները կամ ափերը դադարեն կպնել մաշկին: Դրանից հետո լվացեք դիմակն ու դեմքին քսեք խոնավեցնող քսուք:

Արդյունքի հասնելու համար խորհուրդ ենք տալիս կրկնել դիմակը շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, դիմակը քսեք միայն պրոբլեմատիկ հատվածներին, որոնք են հիմնականում քիթը, ճակատն ու ծնոտն են:

Մաքրող դիմակ

Այս դիմակի համար ձեզ պետք կգա մեկ հավկիթի սպիտակուց, երկու թեյի գդալ կիտրոնի հյութ և երկու թեյի գդալ ալոեի հյութ: Բաղադրատարրերը խառնել հարիչով և զանգվածի կեսը քսել դեմքին` թողնելով, որ չորանա, որից հետո մյուս կեսը քսել և թողնել 15-20 րոպե: Լվանալ գոլ ջրով:

Սոդայով դիմակ

Ձեզ անհրաժեշտ կլինի մեկ ճաշի գդալ վարսակի մանրացված փաթիլ և մի պտղունց սոդա: Ստացված զանգվածին ավելացնում ենք կեֆիր, որպեսզի ստացվի խիտ շիլա: Դիմակը քսում ենք պրոբլեմատիկ հատվածներին, թողնում 15-20 րոպե, ապա մատների ծայրերով մերսում ենք և լվանում սառը ջրով:

Դիմակ կավով

Այս դիմակի համար ձեզ պետք կգա միայն սպիտակ կավ և ջուր: Կավը բացել ջրով, այնպես որ ստացվի խիտ զանգված և 10-15 րոպեով քսել դեմքին: Ապա լվանալ սառը ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել