1in.am-ը գրում է.
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին քննադատել է Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորող ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին տեղեկացնում է հարավամերիկյան մամուլը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ կատալոնական «Բարսլենոա»-ի և Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարն անընդհատ կեղծակերպումների է դիմում:
«Բոլոր մարզիչները սիրում են օգտագործել լրատվամիջոցները` սեփական շահերից ելնելով, և Մոուրինյոն ևս օգտագործում է այդ մեթոդը: Նա գիտի, որ վաղ թե ուշ «Չելսի»-ն և «Բարսելոնա»-ն հանդիպում կանցկացնեն ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում: Այդ իսկ պատճառով փորձում է Նեյմարի դեմ տրամադրել երկրպագուներին, մամուլը և մրցավարներին: Այս ամենը հիասթափութություն է առաջացնում:
Մենք հիանալի հարաբերություններ ունենք, սակայն Նեյմարի հասցեին հնչեցրած նրա քննադատությունը ես անիմաստ եմ համարում»,- հայտարարել է Սկոլարին: