1. «Ձյան մի փաթիլը կարող է խոնարհել եղեգնի տերևը»:

2. «Դու պետք է ճիշտ որոշում կայացնես: Քանի դեռ ոչինչ չես որոշել, ամեն ինչ հնարավոր է»:

3. «Առաջ նա չէր կարողանում որոշում կայացնել, որովհետև չգիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այժմ, երբ նա գիտի, թե ինչ կարող է պատահել, նա չի կարողանում որոշում կայացնել»:

4. «Ի՞նչ է եղել Մեծ պայթյունից առաջ: Դե, իրականում, գոյություն չունի «առաջ», որովհետև Մեծ պայթյունից առաջ գոյություն չի ունեցել ժամանակը: Ժամանակը տիեզերքի ընդլայնման հետևանքն է, սակայն ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ տիեզերքը դադարի ընդլայնվել»:

5. «Յուրաքանչյուր ճանապարհն էլ ճիշտ ճանապարհն է: Յուրաքանչյուր բան կարող էր մեկ այլ բան լինել, սակայն այն նույնչափ իմաստալից կլիներ»:

6. «Երբ ամենաարդյունավետ քայլը ոչ մի քայլ չանելն է…»:

7. «Կյանքը խաղահրապարակ է կամ ուղղակի ոչինչ. դա պետք է գրված լինի բոլոր դպրոցների գրատախտակներին»:


8. «Եթե նա ուզում է տեսնել ինձ, նա գիտի` որտեղ կարող է ինձ փնտրել»:

9. «Մի օր ես բազմաթիվ խենթ որոշումներ կկայացնեմ: Առաջինը` ես այլևս երբեք ոչինչ չեմ թողնի պատահականության հույսին, երկրորդ` կամուսանանամ իմ մոտոցիկլետը նստած այն աղջկա հետ, երրորդ` հարուստ կլինեմ, չորրորդ` մենք մեր տունը կունենանք` մեծ տուն, դեղին գույնով ներկված, այգիով: Եվ երկու երեխա` Փոլն ու Մայքլը: Հինգերորդ` բացվող տանիքով կարմիր մեքենա կունենամ ու լողավազան… կսովորեմ լողալ: Վեցերորդ` ես երբեք կանգ չեմ առնի, մինչև որ հաջողության չհասնեմ»:

10. «Ինչո՞ւ եմ ես ես, և ոչ թե ուրիշ մեկը»:

11. «Նա ուրիշներին անհարմար դրության մեջ գցելու տաղանդ ունի»:

12. -Միասին մենք կարող ենք անել դա:
-Եթե ես այստեղ մնամ, դու ի վերջո կխորտակվես ինձ հետ:
-Մենք կսովորենք լողալ, սիրում եմ քեզ:
-Սիրում եմ քեզ:


13. «Չեմ վախենում մահից, վախենում եմ, որ բավականաչափ չեմ ապրել»:

14. -Ի՞նչ ես անում այսօր:
-Մտածում էին օգտվել առիթից ու մեքենան լվալ:
-Ի՞նչ խնդիր կա մեքենայի հետ:
-Ի՞նչ նկատի ունես:
-Ինչո՞ւ ես այդքան խնամքով վերաբերվում մեքենայիդ, իսկ ինձ մենակ թողնում այստեղ: Ի՞նչ խնդիր կա մեքենայի հետ:
- [Դուրս է գալիս մեքենան այրում  ու վերադառնում աղջկա մոտ] Այլևս ոչ մի խնդիր չկա:

15. «Դանդաղ խոսիր, ես պետք է ընտելանամ դրան: Ես քեզ հետ այնքա՜ն շատ եմ խոսել, երբ կողքիս չէիր, տարօրինակ է, որ իրականում եմ խոսում քեզ հետ»:

16. «Մի՛ փորձիր օգնել ինձ, դա ինձ ստիպում է ավելի մեղավոր զգալ»:

17. «Կյանքում բոլորս էլ միշտ կանգ եք առնում ընտրության առջև ու դրանք երբեք էլ վատը կամ լավը չեն լինում, ուղղակի յուրաքանչյուր որոշում ուրիշ կյանք է ստեղծում, սակայն ամեն կյանք էլ արժանի է, որ այն ապրեն, ամեն ուղի արժանի է դրանով քայլելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել