Hetq.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս:  Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում  եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը

Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝  Կիպրոսից բերված ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության: Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո թե Տիգրան Սարգսյանը, թե Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, որ իրենք առնչություն չունեն  այդ ընկերությունների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել