Statigram – Instagram webviewer1. Հաջողության գրավականը պարզ որոշումների մեջ է. սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, վառ շարֆ կամ շալ: Ահա անթերի ճաշակի գաղտնիքը:

2. Տղամարդուն բնորոշ քայլվածքից ազատվելու լավագույն միջոցը մեկ-երկու ափի չափով ծնկից ներքև կիսաշրջազգեստն է:

3. Դեռևս Իվ Սեն Լորանն էր նկատել, որ երկարավիզ բլուզը (водолазка) հիանալի ելք է ցանկացած իրավիճակից: Այն գեղեցիկ կերպով գրկում և ընդգծում է կուրծքը, դրա հետ մեկտեղ թաքցնելով մանրամասները:

4. Աղջիկների մայրիկները պարտավոր են սովորեցնել իրենց դստրերին հագնվել: Սխալ է մտածել, թե կնոջը բնությունից տրված է հագնվելու, դիմահարդարվելու և սանրվածք անելու հմտությունը:

5. Ցանկացած հագուստ կարող է մարդու մասին ավելին պատմել, քան ինքը դա կցանկանար:

6. Եթե երազում եք գտնել երկրորդ կեսին, պատկերացրեք ձեր երազանքների տղամարդուն. ի՞նչ է նա կրում և ինչպիսի՞ կին է նրա կողքին: Այս վարժությունը կօգնի կնոջը, երբ նա խանութ գնա հագուստ գնելու:

7. Հարթ կրունկը տնային տնտեսուհիների և օլիգարխների նշանն է: Եթե ոչ մեկին եք պատկանում, ոչ մյուսին, ապա անմիջապես փոխեք հարթ կրունկը բարձրակրունկով:

8. Աշակերտուհու իրերը կնոջ զգեստապահարանում վատ են բնորոշում ամուսնուն:

9. Կոկո Շանելն ասում էր. «Հիանալի տեսք ունենալու համար պարտադիր չէ երիտասարդ լինել»:

10. Բացարձակ իդեալական գեղեցկությունը չի գրավում: Ուշադրություն գրավելու համար արտաքին տեսքում պետք է ինչ-որ փոքրիկ սխալ լինի:

11. Հարսանեկան արարողությունը կա՛մ ցերեկային, կա՛մ առավոտյան ծիսակարգ է, ուստի բոլոր հրավիրված կանայք պետք է կրեն մինչև ծնկից վերև զգեստներ: Միակ կինը, ով այդ օրը պետք է երկար զգեստ կրի, հարսնացուն է:

12. Եթե ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ունեք դիմահարդարվելու, ապա կրեք արևային ակնոց, իսկ գլուխը կապեք շարֆով 60-ականների ոճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել