1in.am-ը գրում է.
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ առաջին հերթին հետաքրքրված է իր թիմի խաղով, ոչ թե ակումբների:
Հիշեցնենք` Լյովը քննադատության է ենթարկվել, քանի որ Անգլիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը հայտավորել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Ռոման Վայդենֆելերին, Մարկո Ռոյսին և Սվեն Բենդերին, իսկ «Բավարիա»-ի խաղացողները` Մանուել Նոյերն ու Ֆիլիպ Լամը հանգստանալու հնարավորություն են ստացել: Որոշ մասնագետների կարծիքով` այդ որոշումն արդարացի չէ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի և Մյունխենի ակումբները մրցակցելու են միմյանց դեմ:
«Ինձ հետաքրքում են ազգային թիմի խաղերը, իսկ «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակցությունն իմ լիազորությունների մեջ չի մտնում: Հարցրեք ֆուտբոլիստներին: Նրանք բոլորն էլ ցանակնում են խաղալ: Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը չեն կարող ինձ իրենց պայմանները թելադրել»,- ասել է Լյովը: