10  Յավայի վագր

7_Java_Tiger

Յավայի վագրը հայտնաբերվել է Ինդոնեզիայի Յավա կղզում: Յավայի վագրերի բնաջնջման հիմնական պատճառը որսորդությունն է: Ըստ պաշտոնական տվյալների` այս վագրին վերջին անգամ տեսել են 1976 թվականին: Այնուամենայնիվ, սրանք միայն պաշտոնական տվյալներն են, իսկ իրականում նրանց որսը շարունակվել է մինչև 1980-ականները: 1990-ականներին պատկան մարմինները ձեռնամուխ եղան Յավայի վագրերի որոնումներին, ինչից հետո` 1994 թ.-ին, հայտարարվեց, որ նրանք բնաջնջված կենդանատեսակների թվին են պատկանում: Այս հայտարարությունից մի տարի անց Յավայի վագրին տեսնող եղավ: 1995 թ.-ին Յավայում բնակվող անտառապահներից մեկը պատահաբար հայտնաբերեց մի խումբ Յավայի վագրեր: 2000-2010 թթ. Յավայի վագրերը պարբերաբար հայտնվել են մարդկանց տեսադաշտում: Վերջին անգամ այս վագրը հայտնվել է Մերու Բեթիրիի ազգային զբոսայգում: Ըստ որոշ տվյալների` Յավայի վագրերը դեռևս այնտեղ են բնակվում: Ակտիվիստ Վահյու Գիրի Պրասետյոն հայտնաբերել է այս տեսակին պատկանող վագրի մազեր և արտաթորանք, ինչը ստիպում է հավատալ, որ Յավայի վագրերը դեռևս չեն բնաջնջվել:  

 9  Չինական գետային դելֆին

6_176952563

Չինական գետային դելֆինները բնակվում էին բացառապես Յանցզի գետում: Մի ժամանակ այս դելիֆինները շատ էին գետում, սակայն դրանք բնաջնջվեցին Երեք կիրճերի պատնեշի կառուցման և նավերի ծանրաբեռնված երթևեկության հետևանքով:  2006 թ.-ին հայտարարվեց, որ չինական գետային դելֆինները բնաջնջված են, սակայն այս հայտարարությունից մի տարի անց չինական գետային դելֆինին տեսնողներ եղան: Վանգ Դինգի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ հաստատեցին, որ դելֆինը կրկին հայտնվել է: Ցավոք սրտի, 2006 թ.-ից ի վեր սա միակ դեպքն է, երբ մարդիկ չինական գետային դելֆին են տեսել: Արշավախումբը հսկայածավալ պեղումներ անցկացրեց մոտ 3,540 կմ տարածքի վրա, սակայն այդպես էլ չհաջողվեց նշմարել գոնե մեկ չինական գետային դելֆին: Այնուամենայնիվ, Յանցզին բավականին երկար գետ է, ուստի հնարավոր է, որ չինական գետային դելֆինները դեռևս բնակվում են նրա խորքերում:

 8  Ճապոնական գայլ

5_ Japanese_Wolf

Կա ճապոնական գայլի երկու տեսակ` Հոնշուի և Հոկայդոյի: Հոնշու տեսակը բնաջնջվեց 1905 թ.-ին, իսկ Հոկայդո տեսակը`1889 թ.-ին: Այնուամենայնիվ, չգիտես թե ինչպես, այս գայլերն ասես հարություն առան և հայտնվեցին 1910 թ.-ին, հետո` 1930-ականներին, ապա` 1950-ականներին: Դեռ ավելին, այս կենդանին հայտնվել է մարդկանց տեսադաշտում անգամ 1990-ականներին: Շրջանառվում է այն տեսությունը, որ 1910 թ.-ից ի վեր հայտնված կենդանիները գայլի և շան խառնուրդ են: Սա ինչ-որ չափով տրամաբանական վարկած է:

 7  Բրդոտ մամոնտ

«YouTube»-ում հայտնված այս տեսանյութը ցնցեց ողջ համացանցը: Մարդիկ սկսեցին կասկածել, որ հնարավոր է, որ բրդոտ մամոնտն ամբողջովին չի բնաջնջվել: Սակայն, մոտ հարյուր տարի կլինի, որ այս կենդանատեսակը մարդկանց աչքին չի երևացել: Տարօրինակն այն է, որ ըստ բազում աղբյուրների` բրդոտ մամոնտը վերացել է դեռևս 4000 տարի առաջ: Այնուամենայնիվ, 1920 թ.-ին մի ֆրանսիացի մի ֆանտաստիկ պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես է ինքը Սիբիրում նշմարել մի կենդանու, որը շատ նման է բրդոտ մամոնտի:  Նա ասում էր.

«Դա մեծ փիղ էր` հսկայական ու կոր սպիտակ ժանիքներով: Այն պատված էր մուգ շագանակագույն մորթով: Ես պատկերացում անգամ չունեի, որ աշխարհի երեսին նման վիթխարի փղեր կան: Հանկարծ ես նշմարեցի երկրորդ գազանին: Այն իր չափերով բնավ չէր զիջում առաջինին և գուցե անգամ ավելի մեծ էր»: Տարիներ անց` 1948 թ.-ին, հայտնաբերվեցին սառած մամոնտներ, որոնց միսը դեռևս թարմ էր: Այնուամենայնիվ, այս ամենը բրդոտ մամոնտի գոյության արժանաահավատ ապացույց չէ: Փղանման արարածներ նշմարելու մասին վկայություններ հաճախ են լինում, սակայն դրանք այդպես էլ փաստացի ապացույցներով չեն հաստատվում: Այնուամենանիվ, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում: Ուստի, միգուցե մարդիկ իրոք հենց բրդոտ մամոնտին են տեսնում:

 6  Արևելյան պումա

3_160138458

2011 թ.-ին արևելյան պուման դասվեց բնաջնջված կենդանիների շարքին, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ այս կենդանատեսակին այդ ժամանակից ի վեր բազմիցս տեսել են: Տարբեր վեբկայքերում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ մարդիկ տեսել են արևելյան պումային, և անգամ ստեղծվել են առանձին կայքեր` այս թեման լուսաբանելուհամար:

Նյու Հեմպշիրի բնակիչները նշմարել են արևելյան պումային և լուսանկարել նրան, թեպետ պաշտոնական տվյալները վկայում էին այն մասին, որ այնտեղ չէր կարող արևելյան պումա լինել: Ոչ ոք չի ժխտում, որ այս կենդանատեսակը բնաջնջման եզրին է, սակայն հայտնաբերվել են ոտնահետքեր, արտաթորանք և մորթի, որոնք վկայում են այն մասին, որ արևելյան պուման դեռևս չի բնաջնջվել:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել