Ներկայացնում է Թամարա Ստեփանյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
«Ուրեմն այդքան սիրում եք այս աշխարհը,- կամացուկ հարցրեց ինձ:
Ես ոչինչ չպատասխանեցի»։
Հարցը այս դեպքում նույնն է, ինչ հոգին ավանդող ծերունու հետ դագաղի հարմարավետության մասին զրուցելը:
Ի՞նչ կպատասխանեիք նրա կամ ծերունու փոխարեն` ոչինչ:
Ավագ ընկերներիցս մեկը հոգեբանության ֆակուլտետի ուսանող է, ու հաճախ եմ հետը քննարկումներ ունենում (միշտ ուզում եմ ապացուցել, որ էդ իրենց գրքերի անգիրներից շատ բան գիտեմ, ու որ հոգեբանությունը մասնագիտություն չի, էդ անգիրները չեն, հոգեբանությունը հոգեվիճակ է): Այս անգամ առանց նախաբանի կարճ ու կոնկրետ սկսեցի: Ասացի, եթե մամաս մեռներ, հստակ օրը չիմանայի, թաղումից հետո գնայի ինչ-որ տեղ լիցքաթափվելու, միամիտ հանդիպեինք, ամուսնության առաջարկություն անեիր, ասեի, որ քեզ չեմ սիրում ու ընդունեի, ի՞նչ կմտածեիր իմ մասին:
Ուղղակի ժպտաց, մտածեց՝ էլի երևակայությանս արդյունքն է:
Իրականում ուզում էի մի անգամ էլ «Օտարին» սթրեսի շարքային զոհ դարձնել: Անգիրները խանգարեցին…
Իրականում երբեք էլ չենք կարող հասարակության հստակ դիրքորոշումը կանխագուշակել: «Օտարիս» մասին խոսելու առաջին փորձի ժամանակ, երբ ասացի, որ տարօրինակ չի, ուղղակի մոր մեռնելուց հետո սթրես է տանում, ես էլ էդ պահին օտար դարձա:
Օտարային հոգեվիճակ…
Մի կողմից էլ մտածում եմ, եթե անտարբեր լիներ, չհիշեր, չսիրեր, ինչո՞ւ պիտի հիշեր մոր խոսքերը ու տեղն եկած ժամանակ էլ ցիտեր:
Մեզնից մեկն էր:
Օտարն էլ հիմա չկա, ու չգիտեմ՝ երբ է մահացել: Հիմա, որ էսքան հանգիստ, էսքան անտարբեր խոսում եմ, հասարակությունս կմտածի՝ սառնասիրտ եմ, անտարբեր:
Բայց, եթե հարցնեն՝ այդքան սիրում եմ «օտարներին», ոչինչ չեմ պատասխանի:

Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/11/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել