1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մեսսիի վնասվածքի մեջ տեսնում է ոչ միայն բացասական, այլ նաև դրական կողմեր: Բարտոմեուն ենթադրում է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով թիմի մյուս ֆուտբոլիստներն ավելի լավ կխաղան:

««Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հնարավորություն ունեն ապացուցելու, որ թիմի խաղը միայն Մեսսիից չէ կախված: Իսկ ինքը` Լեոն կարող է լիովին ապաքինվել վնասվածքից: Ֆուտբոլիստը կապաքինվի 2-3 շաբաթների ընթացքում, սակայն խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ, որպեսզի ամբողջովին հաղթահարի առողջական խնդիրները»,- ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բետիս»-ի դեմ հանդիպմանը Մեսսին ազդրի մկանային վնասվածք է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել