«Հրապարակը» գրում է, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն: Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա:

Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում:

Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաեւ խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում  հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ եւ ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա  փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել