Ժողովրդի անտեղյակ շրջանակների մոտ տարածված է աղանդավորներին ասել «հավատացյալ»: Պարզվում է, որ «հավատացյալ» բառն այսօր ապրում է «շրջված» և ասոցացվում է աղանդավոր բառի հետ: Իսկ այլ հարց է, որ աղանդավորներին ասում են հավատացյալ: Պարզապես այս բառը կրոնական կազմակերպությունները դարձրել են իրենց սեփականությունը և աղավաղել: Այդ պատճառով էլ մարդիկ «հավատացյալ ես, թե՞ ոչ» հարցի տակ ենթահարց են հասկանում.«աղանդավոր ես, թե՞ ոչ»: Էդ.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» հավատացյալ բառը բացատրվում է հետևյալ կերպ. որևէ կրոնի հետևող`հավատացող:
Ուրեմն, հավատացյալ նշանակում է քրիստոնեական կրոնի հետևորդ, այսինքն` հայ քրիստոնյա և ոչ թե` աղանդավոր: Անհարմար զգալ և ամաչել «հավատացյալ» որակումից նշանակում է անհարմար զգալ և ամաչել քրիստոնյա լինելուց: Աստվածաշնչում կարդում ենք.«Ով որ ինձ կամ իմ խոսքերն ընդունելը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան ընդունելը պիտի ամոթ համարի, երբ գա իր փառքով, ինչպես նաև իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով» (Ղուկաս 9.26-27):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/612688662128182
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել