1in.am-ը գրում է.
«Ռոմա»-ի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտտին չի պատրաստվում վերադառնալ Իտալիայի հավաքական: Այդ մասին հայտարարել է «Սկուադրա աձուրա»-ի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
«Գայլեր»-ի ավագն Իտալիայի հավաքականում հանդես չի գալիս 2006 թվականից, երբ վերջիններս դարձան աշխարհի չեմպիոն:
«Նա անհավանական տաղանդ ունի: Ամեն դեպքում, եկեք չխոսենք Տոտտիի՝ հավաքական վերադառնալու մասին: Նախորդ անգամ երբ նման խոսակցություն եղավ, նա վնասվածք ստացավ:
Եվ պետք չէ մոռանալ, որ Տոտտին ինքն է որոշել այլևս հանդես չգալ Իտալիայի հավաքականում»,- Պրանդելիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_231126.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել