1in.am-ը գրում է.

Բելգիայի տնտեսությանն ավտոմոբիլային խցանումների հասցրած կորուստները կազմում են տարեկան 8 մլրդ եվրո, ինչը համապատասխանում է թագավորության ՀՆԱ-ի 2 %-ին: 

Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակեպության (ՏՀԶԿ) վիճակագրական զեկույցում, որը հրապարակվել է Բելգիայի մայաքաղաքում: 

Նման մեծ թիվ ստացվել է ՏՀԶԿ-ի հետազոտությունների արդյունքում, երբ վերջինս փորձել է գնահատել խցանումների հետևանքները տնտեսության վրա՝ վառելիքի ծախսեր, ՃՏՊ-ներ, օդի աղտոտվածություն, որի հետևանքով ավելանում են մարդկանց հիվանդացության, աշխատանքից ուշանալու դեպքերը, ու սթրեսային իրավիճակներ: 

Բելգիայում խցանումների 80 %-ը բաժին է ընկնում Բրյուսելին ու դրա մերձակայքին: Առավոտյան ու երեկոյան խցանումներն այստեղ շարունակվում են 3-ական ժամ: 

ՏՀԶԿ-ի տվյալով՝ ԵՄ քաղաքների թվում Բրյուսելը բնակչության մեկ հաշվին ընկած ավտոմոբիլային խցանումների երկարությամբ առաջին տեղն է զբաղեցնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել