1in.am-ը գրում է.
Տալլինի ու Տարտուի միջև աշխույժ ավտոմոբիլային մայրուղու միջև կառուցել են կանաչ բնապահպանական կամուրջ, որով վայրի կենդանիները կարող են անվտանգ հատել մայրուղին, հայտնում է RIA Novosti-ն:
Շինարարները կամուրջը կառուցել են ավտոճանապարհի վրա, որտեղ յուրօրինակ միջանցք է տեղադրված՝ ծածկված տեղի հողով:
50-60 սմ հաստությամբ հողաշերտը թույլ տվել իրականացնել կամրջի կանաչապատում:
Ճանապարհը նախատեսված է առաջին հերթին հյուսիսային եղջերուների համար, սակայն դրանից օգտվելու են նաև մյուս կենդանիները:
Ինչպես նշվում է, Արուվալլա ու Կոզե գյուղակների միջև ընկած ճանապարհահատվածն է ընտրվել, որովհետև այստեղով է անցնում հյուսիսային եղջերուների միգրացիայի միջանցքը:
Ընդ որում՝ անհրաժեշտ է, որ կամուրջն ունենա սովորական լեռնային արահետի նմանություն՝ վայրի կենդանիները ճանապարհից կօգտվեն միայն այն դեպքում, եթե այն ընկալեն որպես իրենց համար սովորական միջավայր:
Նշենք, որ կամրջի շինարարության արժեքը կազմել է 5 մլն եվրո: