Կառ. աշխատակազմի ղեկավար, ֆինանսների և սոցապ նախարարների կարծիքով պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրումը համարյա թե մանանա է՝ երկնքից թափված մեր ազգաբնակչության գլխին: Այդ դեպքում հակասահմանադրական է ապագա կենսաթոշակառուների տարիքը 40-ով սահմանափակելը, քանի որ 41 տարեկան անձինք ևս ցանկություն կունենային վայելելու երկնային այդ բարիքը: Միաժամանակ, եթե այնուամենայնիվ այն երկնային մանանա չէ, քանի որ համեմատվում է հարկերի վճարման հետ, ապա բացարձակ տեղին չէ հարկի հետ այդ պարտավորությունը համեմատելը, որովհետև գործարարությամբ զբաղվող յուրաքանչյուր հայաստանցի, անկախ տարիքից, հարկ վճարող է հանդիսանում, ինչն այս հարցում առկա չէ: Բայց այստեղ ոչ 1-ինն է էական և ոչ 2-րդը, այլ այն, որ սրանց նկատմամբ բացարձակ չկա վստահություն: Եվ քանի որ այն խոսելով ձեռք չի բերվում, ապա սրանց մնում է հեռանալ «պո դաբրոմու», այլապես հեռացումը կլինի հակառակ տարբերակով:



