Esem.am-ը գրում է.
Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի, երգչուհի Կարոլինա Կուեկը (նույն ինքը՝ Անի Լորակը), վերջերս հանրությանը ներկայացրեց թվով 10-րդ իր ձայնասկավառակը: Եվրատեսիլյան աննախադեպ հաջողությունից հետո ուկրաինացի փոփ դիվան վստահ ու վճռական քայլերով «ներխուժեց» ռուսական շոու բիզնես՝ իր ուրույն տեղը գտնելով այնտեղ: Ֆիլիպ Կիրկորովի անմիջական օժանդակությունն ու աջակցությունը, կարելի է ասել, հիմք հանդիսացան Կարոլինայի հայտնի դառնալուն Ուկրաինայի սահմաններից դուրս: Այժմ Լորակը հայտնի ու սիրված երգչուհի է ոչ միայն Ուկրաինայում,այլեւ ԱՊՀ բոլոր երկրներում: Հաշվի առնելով Լորակի հանդեպ հետաքրքրությունը՝ որոշեցի անտարբեր չանցնել և անդրադառնալ նրա նոր ձայնասկավառակին, որին ինքը՝ Լորակը, շատ մեծ կարևորություն ու նշանակություն է տալիս: Նրա խոսքով՝ ձայնասկավառակում տեղ գտած երգերը ձայնագրվել են մի քանի տարիների ընթացքում և այս ժամանակահատվածում դարձել են իր կյանքի արտացոլանքը:

Իմաստային առումով երգերը բազմաբովանդակ են: Այստեղ ներկայացվում է սերն իր բոլոր դրսևորումներով, նույնիսկ արծարծվում է մայրության թեման, ինչը ձայնասկավառակին հաղորդում է հետաքրքություն և հմայք, սակայն երաժշտական առումով վիճակն անմխիթար է. երգերի մեծամասնությունն այնքան միանման, պարզունակ և իրարից չտարբերվող են, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք կազմում են մեկ ամբողջություն կամ մեկը մյուսի շարունակությունն է: Հիմնական պատճառը թերեւս այն է, որ երգերի վրա աշխատել են նույն հեղինակները. օրինակ՝ "Тишина", "Счастливая звезда", "Дни без тебя" երգերի երաժշտությունը գրել է հույն երգահան Դմիտրոս Կոնտոպուլոսը: Առհասարակ, ձայնասկավառակի վրա շատ են աշխատել արտասահմանցի հեղինակներ: Օրինակ՝ "Обними меня крепче" երգի երաժշտությունը գրել են Alian Rich-ը, Busbee-ն, Jud Friedman-ը: Հարց է առաջանում, թե արդյոք Լորակը չի՞ վստահում ռուս և ուկրաինացի երգահաններին, թե՞ պատճառը կասկածամտությունն ու մտավախությունն է, որ նրանց դիմելով՝ արդյունքը գոհացուցիչ չի լինի:
5 երգ արդեն դարձել է հիթ՝ արժանանալով բազում մրցանակների և զբաղեցնելով առաջատար հորիզոնականներ տարբեր հիթ-շքերթներում: Այդ երգերից "Зажигай сердце"-ն ռիթմիկ, հետաքրքիր, վառ ու հիթային ստեղծագորություն է՝ մինիմալիստական գործիքավորմամբ, "Оранжевые сны"-ն՝ դինամիկ, բայց հասարակ, մեղմ ստեղծագործություն է: Երկար կարելի է խոսել ձայնասկավառակի միակ զուգերգի՝ "Зеркала"-ի մասին: Անի Լորակն ու Գրիգորի Լեպսն այս երգում այնքան համահունչ ու ներդաշնակ են իրար, այնպիսի էներգիա է հորդում իրենց կատարումից, այնպիսի ձայնային «համաձայնություն» ու երանգավորում կա նրանց կատարման մեջ, որ, իրավամբ, այն կարող ենք տվյալ ձայնասկավառակի ամենահաջողված աշխատանքը համարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ