Սամվել Ալեքսանյանը 100 ուսանողի 200 հազարական դրամ նվիրաբերեց` ուսման վարձերը վճարելու համար: Ցանկացած միջազգային գրանտ, որը տրվում է այս կամ այն ՀԿ-ին (կանաչներ, դեղիններ, կապույտներ, բաց կապույտներ և այլն), տատանվում է 15-ից 50 հազար դոլարի սահմաններում: Փաստորեն, այսօր Սամվել Ալեքսանյանը բավականին մեծ գրանտ տվեց հայ երիտասարդներին` ուսումը շարունակելու համար: Եթե մյուս գործարարներն էլ օրինակ վերցնեն դեղինների, կանաչների, կապույտների և այլոց «շատ սիրելի» Սամվել Ալեքսանյանից և գրանտային ծրագրեր իրականացնեն` շատ շուտով օտարերկրյա գրանտների կարիք հայ երիտասարդությունը չի ունենա: Կապույտներին և բաց կապույտներին չգիտեմ, բայց կանաչներին և դեղիններին կարելի է փրկել օտարերկրյա գրանտներից. նրանց կարող են ֆինանսավորել հայկական գրանտներով և ուղղորդել հայանպաստ գործունեության: Շատ կցանկանայի, որ դեղինները շնորհավորեին Սամվել Ալեքսանյանի կողմից գումար ստացած երիտասարդներին և շնորհակալություն հայտնեին Սամվել Ալեքսանյանին:



