18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբանը, ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Տվերի դատարանբողոք է ներկայացրել ընդդեմ քննիչի, ով իր պաշտպանյալին դատարան էր բերել խալաթով: «Ես բացարձակապես տեղյակ չեմ, այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կինը՝ Անահիտը: Նա նշեց, որ ամուսնու առողջական վիճակը դեպի լավն է գնում: Մարտիրոսյանն առաջիկա օրերին կկարողանա զրուցել փաստաբանի հետ: Նա ասաց, որ Մոսկվայի Առաջին ալիքի պատասխանատուների հետ խոսել է՝ հայտնելով, որ փոխհատուցում է պահանջելու այդ նվաստացման համար: Իբրև փոխհատուցում, ըստ օրենքի, բավական մեծ գումար են պահանջելու՝ 1-1.5 միլիոն եվրո: 1in.am-ը գրում է.
Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, նշեց, որ ինքը նախապես հայտարարել էր, որ դատի է տալու. լսելով ռուսական լրատվամիջոցների հրապարակած տեղեկության մասին՝ նա արձագանքեց. «Փաստորեն, արդեն փաստաբանն է դատի տվել»:
«Այդ ամենը կորոշենք, երբ դատը լինի, այս պրոցեսը գնա: Այդ քայլը միայն Հրաչին չէր վիրավորում, այլ նաև ամբողջ հայ ազգին. սա ազգի հարցն է: Հրաչիկ Հարությունյանը հայ է, իրենք հայ ազգին խայտառակեցին. այս առումով երկար պրոցես է սպասվում, ես դեռ չեմ նախապատրաստվել»,- ասաց նա:
Դատավարության ժամանակ Մարտիրոսյանը կգնա Մոսկվա, եթե թույլատրեն, չնայած իրենց ասում են՝ անելիք չունեք, գալն անիմաստ է: Նա նաև փորձում է գտնել հեռուստատեսությամբ Հրաչյա Հարությունյանին վիրավորած Օլյա անունով լրագրողին:
««Ռոսիա 1»-ում Եկատերինա անունով աղջիկ կա, բաժնի վարիչն է, իրեն եմ դիմել, որ գտնի այդ Օլյային, և մենք իրար հետ խոսենք: Ուզում եմ հասկանալ՝ նա իմ ազգի՞ն է պախարակել, թե՞ մենակ Հրաչին: Ասել էր՝ Он плачет как баран, թե ինչ. երբ մենք Օլյայի հետ խոսենք, կտեսնենք՝ ինչպես ենք վարվելու: Նա պիտի պատասխանատվություն կրի իր արածների համար. սա մենակ Հրաչիկի հարցը չի»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ Հարությունյանի առողջական վիճակը, կարելի է ասել, նորմալ է, բայց սրտի խնդիր ունի. դատական գործընթացն ու քաշքշուկը սրտի վրա էլ են ազդել: