1in.am.am-ը գրում է.
Ինդոնեզիան խորհրդակցությունների նպատակով Ավստրալիայում իր դեսպանին կանչել է Ջակարտա: Պատճառը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն է Ավստրալիայի լրտեսական գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ԱԳՆ-ին:
Այսօր բրիտանական Guardian-ը՝ հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերին, հայտնել էր, որ Ավստրալիայի հետախուզական ծառայությունները ձեռնարկել են Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բանբանգ Յուդհոյոնոյին, նրա կնոջը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների լրտեսելու փորձեր: Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը թվագրվում է 2009 թվականով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_231055.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել