Անհրաժեշտ է`

250 գրամ հաց

2 հավկիթ

100 գրամ երշիկ

1 լոլիկ

3 զեյթուն

100 գրամ պանիր

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`

1. Հացը փշրում ենք մանր մասերի, ավելացնում 2 հավկիթ, մանր կտրատած երշիկ, աղ ու պղպեղ անում, խառնում` փորձելով մանրացնել բաղադրատարրերը:

2. Ստացված զանգվածը լցնում ենք տարրայի մեջ: Հաջորդ շերտը կլորներով կտրատած լոլիկն ու զեյթունն է: Հաջորդ շերտին ցանում ենք քերած պանիր:

3. Տապակում ենք ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում 2.5-3.5 րոպե (կախված սարքի հզորությունից):

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել