Galatv.am-ը գրում է.

Ընտանիքներում ծագած անհամաձայնությունները հաճախ վեճերի առիթ են հանդիսանում ամուսինների միջեւ եւ երբեմն վեճերը հանգեցնում են ամուսնալուծության: Հայտնի են դեպքեր, որ նույնիսկ բաժանվելուց հետո էլ նախկին ամուսինները միմյանց հանդեպ թշնամաբար են վերաբերվել եւ ամեն հարմար առիթ օգտագործում են «փչացնելու» նախկին կողակցի տրամադրությունը: Նախկին կնոջ տրամադրությունը «փչացնելու» յուրօրինակ ձեւ է գտել նաեւ Ալան Մարկովիցը:

ԱՄՆ Միչիգան նահանգում ապրող տղամարդը ձեռքի միջնամատը բարձրացրած հսկայական բրոնզաձույլ արձան է տեղադրել իր տան բակում եւ այն ուղղել է իր հարեւանին, ով նաեւ իր նախկին կինն է եղել:

59-ամյա Ալան Մարկովիցը, ով Դետրոյթում գիշերային ակումբի սեփականատեր է, տուն է գնել իր նախկին կնոջ հարեւանությամբ եւ մոտ 3,5 մետր բարձրություն ունեցող արձանը տեղադրել է տան հետնամասի՝ գիշերները հատուկ լույսերով լուսավորվող տեղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել